Երևան, փոքր կենտրոն, Հանրապետության-Տպագրիչների փողոցների խաչմերուկ:
Այս ցայտաղբյուրը տեղադրվել է խորհրդային տարիներին:
Տեր-Պետրոսյան Լևոնի օրոք խցանվեց ցայտաղբյուրի հետադարձ ջրատարը:
Այն խցանված մնաց Քոչարյան Ռոբերտի, Սարգսյան Սերժի և Փաշինյան Նիկոլի օրոք: Ցայտաղբյուրի շուրջբոլորը միշտ խոնավ է, ձմռանը` սառցակալված: Փողոցի մայթերը հաճախ վերանորոգում են, սալիկապատում: Անիմաստ է վերանորոգել մայթի այս հատվածը, քանի դեռ ցայտաղբյուրի հետադարձ ջրատարի խցանումը չի բացվել: Անընդհատ ջրահոսքից սալիկները պոկվում են:
Եվ այդպես շուրջ 35 տարի: Արդարության համար ասեմ, որ վերջերս ցայտաղբյուրի մոտ մեծ դույլ է հայտնվել: Ջրի մի մասը հոսում է դույլի մեջ: Հենց դույլը լցվում է, ինչ-որ մեկը պետք է այն դատարկի: Հաճախ դույլը մոռանում են դատարկել: Այդ դեպքում ջուրը հոսում է մայթին:
Փաստորեն, ցայտաղբյուրի հետադարձ ջրատարը խցանումից մաքրելու փոխարեն, Երևանի քաղաքապետարանը խնդիրը փորձում է լուծել դույլի և դույլը դատարկողի միջոցով:
Սա Նոբելյան մրցանակի արժանի գաղափար է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ